Առց. մեդ. ոլ. ուս. լեզվ. առանձնահատկությունները ,

Օբաման ծաղրում է Պուտինին

 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նշել է, որ  Պուտինի մերկ մկանոտ կազմվածքը չափազանց հաճախ է քննարկվում ամերիկյան լրատվամիջոցներում և դա դարձրել է հումորի թեմա:

 Այս մասին  Օբաման խոսել է  Սպիտակ տանը լրագրողների հետ ամենամյա ավանդակայն հումորային հանդիպման ժամանակ:

Օբաման նշել է. «Իմ քննադատներն ինձ համեմատում են կայսեր հետ…Չէ՞ որ ամերիկյան պահպանողականների նոր կուռքը ոչ այլ ոք է, քան Վլադիմիր Պուտինը: Անցյալ տարի Փեթ Բյուքենենը`ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն,հայտարարեց, թե Պուտինը խաղաղության Նոբելյան մրցանակի է գնում: Ճիշտն ասած՝ այդ մրցանակը հիմա հանձնում են ում պատահի»,- կատակել է այդ մրցանակի դափնեկիր Օբաման:

«Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին ասել է, թե Պուտինը նա է, ում առաջնորդ են անվանում,- շարունակել է Օբաման:- Մայք Հաքաբին` նախագահի նախկին հանրապետական թեկնածուն, և Շոն Հեննիթին` FoxNews-ի հաղորդավարը, չեն հոգնում խոսել Պուտինի մերկ իրանի մասին, ինչը, ճիշտն ասած՝ անհանգստացնում է ինձ…»: 

Այդ պահին, երբ Օբաման ծաղրել է Պուտինի մերկ մարմինը  էկրանին հայտնվել է Ռուսաստանի նախագահի հայտնի լուսանկարը՝ որսի ժամանակ:

Հիշենք, որ Օբաման Խաղաղության նոբելյան մրցանակ ստացել է 2009 թ.-ին: Նա այդ մրցանակին է արժանացել, երբ դեռևս 2 շաբաթ էլ չէր եղել ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Սկզբնաղբյուր` http://www.bbc.com/news/world-us-canada-27273704

http://www.analitik.am/news/view/%D6%85%D5%A2%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AE%D5%A1%D5%B2%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6%D5%AB%D5%B6.html

http://henaran.am/news_view.php?post_id=41406

  1. gazeta.ru

http://www.ilur.am/news/view/28936.html#sthash.Cm95sBHK.dpuf

ՀՀ վարչապետը ուզում է կանխել «ԴԵՄ եմ» շարժումը

   «ԴԵՄ եմ» – ի ցուցարարների հետ հանդիպման է եկել նորանշանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ասել, որ ինքը խնդրի լուծման ուղղությամբ առաջին քայլն արել է` առաջարկելով կասեցնել կուտակային կենսաթոշակի չվճարման տույժերի հաշվարկը եւ առաջարկել է բողոքող երիտասարդներին գնալ երկխոսության, հայտնում է armnewstv-ին:

Հովիկ Աբրահամյանը ասել, որ ինքը խնդրի լուծման ուղղությամբ առաջին քայլն արել է` առաջարկելով կասեցնել կուտակային կենսաթոշակի չվճարման տույժերի հաշվարկը եւ առաջարկել է բողոքող երիտասարդներին գնալ երկխոսության:

«Մենք ձեր թշնամին չենք, ձեւական բաներ չենք անում»,- ասել է Աբրահամյանը: Երբ ակտիվիստները սկսել են նրան կոնկրետ հարցեր ուղղել, Աբրահամյանը հորդորել է իրեն բովանդակային քննարկման մեջ չներքաշել: «Որեւէ կառավարություն կամ անհատ իրավունք չունի հակասահմանադրական քայլ անելու, եկեք վաղն առավոտյան հանդիպենք, քննարկենք, ոչ մեկն օրենքից վեր չէ: Կոռեկտ չէ, ազնիվ չէ փողոցում ինձնից պատասխան ուզել»,- ասել է նա: Ակտվիստներն ի պատասխան վանկարկել են` «հիմա, հիմա»:

«Դեմ եմ»-ի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Մանուկյանը վարչապետին ասել է. «Եթե ապահովում եք մեր քայլերը` անկախ նրանից` վաղը կգանք, թե ոչ, երբ հանրությունը տեսնի որ ռեալ քայլ է արվել, ոչ թե քայլիկ, մենք կգանք»:

«Մեզ ժամանակ է պետք, բայց որ քայլ ենք անելու` վստահ եղեք»,- հավաստիացրել է վարչապետը

Հովիկ Աբրահամյանն նշել է, որ առաջիկա օրերին կհանդիպի երիտասարդներին կառավարության շենքում, իսկ ցուցարարները պնդել են, որ կհանդիպեն վարչապետին, միայն իրենց պահանջը կատարելուց հետո:

Սկզբնաղբյուր` http://www.armnewstv.am/news/26405

http://hetq.am/arm/news/54099/hovik-abrahamyany-dem-em-i-andamnerin-erkkhosutyan-koch-e-arel.html