Սոց. մեդիան որպես տեղեկատվական աղբյուր: Ինքնուրույն աշխատանք

Սոց. մեդիայի զարգացման իրավական տեղեկատվական համառոտ նախագիծ

Իրավական տեղեկատվական սոց. մեդիայի զարգացման  նախագիծստեղծելու համար անհրաժեշտ է համացանցում ստեղծել իրավաբանական կայք, բլոգ, ինչպես նար էջեր սոցիալական կայքերում:

 Իրավաբանական կայքում, բլոգում և իհարկե նաև այդ կայքերի պատկանող սեց. զանցերի էջերում (facebook, twitter և այլն) պետք է ստեղծել այնպիսի  հարթակ, որը թե իրավաբանական, թե  առհասարակ մարդու իրավունքներին առնչվող յուրաքանչյուր հարցի պատասխան կտա: Անհրաժեշտ է,  որ կայքից հեշտությամբ կարողանա օգտվել յուրաքնանչյուր կարողությունների տեր չափահաս քաղաքացի: Կայքը պետք է քաղաքացիներին հնարհավորություն տա իրազեկ լինել իրենց իրավունքների ու պարտականությունների մասին:Կայքի նպատակը պիտի լինի ապահովել քաղաքացիների իրավական անվտանգությունը, պաշտպանենլ  նրանց շահերը և դրանով իսկ նպաստել արդարության և խելամտության սկզբունքների վրա հիմնված իրավական միջավայրի ձևավորմանը:

 Կայքը պիտի հասանելի լինի մի քանի լեզուներով: Ցամկալի է, որ կայքում լինի նար իրավական տերմինների բառաևան: Օրինակ՝

 հարկային պարտավորություն– հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը

 ռոյալթի-ռոյալթին մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության համար նույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է

 ստուգումստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

 

Անշուշտ նաև կայքում պիտի լինի որոնել հատվածը, ինչը հնարհավորությոն կտա մարդկանց արագ գտնել իրենց ուզած տեղեկությունր, որը կա կայքում, կամ բլոգում:

 Իրավական տեղեկատվական կայքւմ  պիտի լինի  լրահոսի բաժին, որտեղ պիտի տեղադրվեն լուրեր իրավական թեմաներով, ինչպես նաև հարցազրույցներ, որոնք լրագրողները վերցրել են իրավական որորտում աշխատող անձանցից:

Կայքերում, բլոգում և կայքի facebook-յան էջում ցանկալի է, որ հնարավորություն  ընձեռնվի սկսնակներին մուտք գործել մասնագիտական լրագրության դաշտ, որտեղ կարելի է տեղադրել սեփական լուրը: Իհարկե այդ լուրը, կամ հոդվածը պետք է ուղարկել կայքի խմագիրներին ու նրանց համաձայնության դեպքում, նոր հրապարակել կայքում:

 Իրավական տեղեկատվական կայքում  պիտի լինի  դատական գործերի մասին բաժին: Այսինքն այս բաժնում պիտի տեղադրվեն նորություւներ ու կարևոր մանրամասներ, թե դատական գործերը ինչ ընթացքի մեջ են և թե ինչ վճռի են արժանացել: Անշուշտ դատական գործեր լինում են ամեն օր՝ սկսած լուրջ քաղաքական խնդրիներից, վերջացրած ընտանեկան, կենցաղային խնդիրներով: Այդ պատճառով այս բաժնում պիտի տեղադրվեն այնպիսի դատական գործեր, որոնք հանրային քննարկման, հանրային ուշադրության քննարկման առարկա են դարձել: Օրինակ «Դեմ եմ»-ի դատական գործերի մասին, Վարդան Պետրոսյանի դատական գործերի մասին և այլն:

 Այսօր մարդիկ անընդհատ իրավաբանական խորհրդատվության կարիք ունեն: Ուստի կայքում պետք է լինիհարցեր իրավաբանին բաժինը, որտեղ քաղաքացին կարող առցանց հարցումներ գրել իրավաբանին և ստանա իրեն հուզող հարցի պատասխանը էլ. փոստով:

Սա մեծ հնարհավորություն է և շատ թվով մարդիկ կայցելեն կայք, ինչն էլ կբարձրացնի կայքի ռեյտինգայնությունը:

 Կայքում կարելի է նաև բաժին հատկացնել հաջողակ պատմություննեին: Այստեղ պիտի տեղադրվեն պատմություններ, որոնք կլինեն այն մարդկանց մասին, ովքեր պաշտպանելով իրենց իրավունքները հասել են հաջովության: Օրինակ ազատվել են աշխատանքից, բայց դատարան դիմելով վերականգնել են իրենց պաշտոնը և այլն: Պիտի նշվի, որ հաջողություն են ունեցել, մեր կայքից՝ իրավաբանին online  հարցումներ անելու հետանքով:

 Կայքի աջակցություն թուլլ տեսողություն ունեցողներին բաժնում թույլ տեսողություն ունեցողներին հնարհավորություն պիտի տրվի  կայքի մատուցվող ծառայություններին ծանոթանալ ընտրելով տարբեր տեսակի խոշորացնող տառաչափերից:

 Կայքը պիտի գունավորված լինի մեղմ գույներով: Կայքում գեզադրված պիտի լինեն PDFֆայլերը, որոնք հնարհավոոր կլինի  ներբեռնել, տպել, շրիֆտը խոշորացնել կամ փոքրացնել: Կայքից օգտվելը հեշտ պիտի լինի  յուրաքանրյուր չափահաս մարդու համար: Կայքից պիտի հնարհավոր լինի ձեռք բերել բազում տեղեկություններ: Նյութերն ու հայտարարությունները պիտի թարմացվեն  ժամանակին:

 Կայքում  հղումներ բաջին  պիտի լինի, որը հնարհավորություն կտա կայքի այցելուներին նմանատիմ կայքեր այցելել: Ստանալ հավելյալ տեղեկություն:  Օրինակ.

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրական Դատարան

http://www.concourt.am

Հասցե` Երեւան, Բաղրամյան պողոտա, 10, Հեռ.` 58-81-71

 ՀՀ Դատախազություն

http://www.genproc.am

Հասցե` Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան փ. 5, Հեռ.` 51-16-50

 Երեվանի Քաղաքապետարան

http://www.yerevan.am

Հասցե` Երևան, 0015, Արգիշտիի փող. 1, Հեռ.` 51-41-87

 ՀՀ Փաստաբանների Պալատ

http://www.pastaban.am

 Ստանդարտների Ազգային Ինստիտուտ

http://www.sarm.am

 ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպան

http://www.ombuds.am

Հետադարձ կապ բաժինը հնարհավորություն կտա կապ հաստատել քաղաքացիների հետ:

 

 Թեժ գիծ բաժնում պիտի լինեն ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և այլ հեռախոսահամարներ:

 Գրադարան բաժնում պիտի լեիեն իրավական նյութեր, գրքեր, որոնք հնարհավոր կլինի անվճար բեռնել, կամ online ընթերցել:

 Տեսանյութեր բաժնում պիտի լինեն նյութեր իրավական թեմաներով:

 Իրավական ռեսուրսներ բաժնում պիտի տեզեկություն լինի այն մասին,  թե ՀՀ յութաքանչյուր տարածաշրջանում իմչ դատական համակարգեր են գործում, այդ դատարանների հասցեն, պաշտոնական կայք-էջերը:

 Կայքի այցելուներին հնարհավորություն պիտի լին բաժանորդագրվել ու էլ. փոստով ստանալ կայքի նորությունները:

 Այսպիսով, այս իրավական նախագիծը կարելի է ներկայացնել կայքով, բլոգով և սոցիալական էջերով:

 

 Իրավական նաախագիծը կայքում և բլոգում կարելի է ներկայացնել հետրյան վերը նշված ձևով և բաժիններով: Այս բաժիններում զետեղված նյութը կարծում եմ  կբավարարի կայք և  բլոգ  այցելուների պահանջներն ու հոտաքրքրությունները, կապահովի ռեյտինգայնությունը: Սոցիալական էջերում միայն կտեղադրվեն կարևոր լուսանկարներ, լուրեր և տեսանյութեր. Կնշվի նաև այն. « հավելյալ տեղեկության համար խնդրում ենք այցելել մեր պաշտոնական կայք կամ բլոգ»:

 Սակայն այս ամենից բացի անհրածեշտ է ռետինգայնությունն ապահովել կայքում տեղադրելով այլ ինֆորմացիա:

Օրինակ կարելի է գովազդ տեղադրել, այն մասին, ինրպես արագ հարստանալ մի քանի օրում: Կարելի է գովազդ տեղադրել, որի վրա սեղմելով մարդիկ կկարողանան անվճար բեռնել երգեր, ֆիլմեր և այլն:

 

Սոց. մեդիայի զարգացման   իրավական տեղեկատվական  նախագիծստեղծելուհամար համեմատել եմ հետևյալ բլոգային տիրույթները.

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s