Օբաման ծաղրում է Պուտինին

Պուտինի  մերկ  մկանոտ կազմվածքը չափազանց հաճախ է քննարկվում ամերիկյան լրատվամիջոցներում և դա դարձրել է հումորի թեմա:

Այս մասին ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը լրագրողների հետ ամենամյա ավանդակայն հումորային հանդիպման ժամանակ, հաղորդում է BBC:

Օբաման նշել է, Պուտինի մերկ մկանոտ կազմվածքը չափազանց հաճախ է քննարկվում ամերիկյան լրատվամիջոցներում և դա դարձրել է հումորի թեմա:

ԱՄՆ նախագահը այս մասին խոսել է, պահպանողական քաղաքական գործիչներին ու մեկնաբաններին ծաղրելու համար:

Պատճառն այն է, որ պահպանողական Ռուդի Ջուլիանին ասել է, որ Պուտինն իսկական առաջնորդ է: Մեկնաբաններ Մարկ Հաքաբին ու Շոն Հենիթին անդադար խոսում են նրա մերկ իրանի մասին: >Սա մի փոքր տարօրինակ է>,- բազմանշանակ կերպով ասել է Օբաման:

 Օբաման նաև նշել է, որ անցած տարի  պահպանողական մեկնաբան Փեթ Բյուքենենն ասել է, որ Պուտինն ուղիղ ճանապարհով գնում է դեպի Խաղաղության նոբելյան մրցանակի: <Գիտեմ՝ տարօրինակ է հնչում, սակայն, եթե անկեղծ, ապա այդ մրցանակներն այժմ ում ասես, որ չեն տալիս: Այդ իսկ պատճառով էլ չի բացառվում>,- ասել է Օբաման` դահլիճում ծիծաղ հարուցելով:

Հիշենք, որ Օբաման Խաղաղության նոբելյան մրցանակ ստացել է 2009 թ.-ին: Նա այդ մրցանակին է արժանացել, երբ դեռևս 2 շաբաթ էլ չէր եղել ԱՄՆ նախագահի պաշտոնում:

 

Սկզբնաղբյուր` http://www.bbc.com/news/world-us-canada-27273704

 

ՀՀ վարչապետը ուզում է կանխել «ԴԵՄ եմ» շարժումը

  «ԴԵՄ եմ» – ի ցուցարարների հետ հանդիպման է եկել նորանշանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ասել, որ ինքը խնդրի լուծման ուղղությամբ առաջին քայլն արել է` առաջարկելով կասեցնել կուտակային կենսաթոշակի չվճարման տույժերի հաշվարկը եւ առաջարկել է բողոքող երիտասարդներին գնալ երկխոսության, հայտնում է armnewstv-ին:

«Դեմ եմ»-ի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Մանուկյանը վարչապետին ասել է. «Եթե ապահովում եք մեր քայլերը` անկախ նրանից` վաղը կգանք, թե ոչ, երբ հանրությունը տեսնի որ ռեալ քայլ է արվել, ոչ թե քայլիկ, մենք կգանք»:

«Մեզ ժամանակ է պետք, բայց որ քայլ ենք անելու` վստահ եղեք»,- հավաստիացրել է վարչապետը: 

Հովիկ Աբրահամյանն նշել է, որ առաջիկա օրերին կհանդիպի երիտասարդներին կառավարության շենքում, իսկ ցուցարարները պնդել են, որ կհանդիպեն վարչապետին, միայն իրենց պահանջը կատարելուց հետո:

Սկզբնաղբյուր` http://www.armnewstv.am/news/26405

 

Advertisements

Ուրուգվայը աշխարհում առաջին երկիրն է, որն օրինականացրել է մարիխուանան

ինչպես հաղորդում է BBC-ն Ուրուգվայիիշխանություններըհրապարակելեներկրում մարիխուանայի վաճառքը կանոնակարգող նոր օրենքի նախագիծ: 

 Նոր օրենքի համաձայն, գրանցված սպառողները մարիխուանա ունենալու 3 տարբերակ ունեն.ինքնուրույն աճեցնելու` ոչ ավելի, քան 6 բույս` յուրաքանչյուրի հաշվով, կարող են գնել դեղատանը` սակայն 40 գ ոչ ավելի և ընդունվել ակումբ, որտեղ անդամների համար կարող են կանեփ աճեցնել: Ընդ որում, մարիխուանա օգտագործող բոլոր անձինք պետք է հաշվառման կանգնեն նոր պետական կազմակերպությունում, որը կկոչվի Կանեփի շրջանառությունը հսկող ու կարգավորող ինստիտուտ: Ավելի վաղ ՆԳ նախարարի տեղակալ Խորխե Վասկեսը հայտարարեց, որ Ուրուգվայի իշխանությունները մտադիր են միջոցներ ձեռք առնել, որ երկրում օրինականացված մարիխուանան անօրինական շրջանառություն կատարողների ձեռքը չընկնի: 

Օրինագծում նշվում է նաև, որ յուրաքանչյուր տնային տնտեսություն կարող է աճեցնել մարիխուանայի մինչև 6 թուփ:

Ավելի վաղ Ուրուգվայի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի երկրի տարածքում աճեցվող մարիխուանան արտերկրում չհայտնվի: Բացի այդ, պետք է պարզաբանվեն, թե մարիխուանայի որ տեսակները կթույլատրվի աճեցնել Ուրուգվայում եւ ինչ կերպով են տրվելու դրանց աճեցման լիցենզիաները:

 Ուրուգվայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պաշտպանության նախարարության հողերի վրա պլանտացիաների տեղակայումը թույլ կտա վերահսկել ու պաշտպանել մարխուանան: Այս մասին  հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Որոշումն ընդունել է ազգային կոնգրեսը ու այն պաշտպանել են 29 սենատորներից 16-ը` երկարատև քննարկումներից հետո: Տվյալ նախագիծը թույլ կտա Ուրուգվային դառնալ աշխարհում առաջին երկիրը, որտեղ մարիխուանան օրինականացվել է:

Սկզբնաղբյուր` http://www.bbc.co.uk/russian/rolling_news/2014/05/140502_rn_uruguay_marijuana_bill.shtml