Տեղեկատվական նյութ սեցիալական կայքի համար

<Բարեկամական պետությունների» դերը  Սիրիայի Նախագահական ընտրություններում

Ինչպես հայտնում է սիրիական «SANA» պետական լրատվական գործակալությունը, ընդունվել են սիրիայում  առաջադրված 3  նախագահական թեկնածուների` Մահեր Աբդ ալ Հաֆիզ Հաջջարի,  Հասան Աբդ Ալլահ Նուրիի և Բաշար Հաֆեզ ալ Ասադի հայտերը:

 Հիշենք, որ Սիրիայի խորհրդարանը մարտին ընդունել էր օրենք, որը երկրի պատմության մեջ առաջին անգամ թույլ էր տալիս ընտրություններին մասնակցել մի քանի թեկնածուի:  Օրենքի համաձայն` նախագահի թեկնածուն կարող է լինել 40 տարին լրացած, վերջին 10 տարում Սիրիայում բնակված յուրաքանչյուր ոք, ով չունի օտարերկրյա քաղաքացիություն և ստացել է 250 պատգամավորներից գոնե 35-ի աջակցությունը: 

 Ըստ «SANA» պետական լրատվական գործակալություն, Սիրիայի խորհրդարանի՝ Ժողովրդական խորհրդի նախագահ Մուհամադ Ջիհադ ալ-Լահամն ուղերձներ է հղել մի շարք «բարեկամական պետությունների» խորհրդարանների ղեկավարներին՝ կոչ անելով սեփական պատվիրակությունները և փորձագետներին ուղարկել՝ այդ երկրում, հունիսի 3-ին  կայանալիք նախագահական ընտրությունների գործընթացին հետևելու, դիտորդական առաքելություն իրականացնելու  նպատակով:

 Ալ-Լահամը նաև ընդգծել է, որ երախտապարտ կլինի, եթե այդ երկրների ներկայացուցիչները մասնակցեն և հետևեն ընտրական գործընթացին, որն Արաբական Հանրապետության պատմության ողջ ընթացքում անց է կացվում մրցակցային հիմքով:

Ուղերձներն ուղարկվել են հետևյալ երկրների խորհրդարանների ղեկավարներին՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, Բրազիլիայի, Վենեսուելայի, Կուբայի, Նիկարագուայի, Բոլիվիայի, Էկվադորի, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին:

 Check it out here: http://sana.sy/eng/21/2014/04/21/540148.htm

 

  

    Տեղեկատվականնյութ միկրոբլոգի- ի (Twitter) համար

 #Turkish #athem with #Armenian #roots.

Just came out the #exclusive #news, that the national anthem of Turkish Republic was composed by Turkish musician Zeki Üngör and orchestrated by #Armenian #maestro #Edgar #Manas.

 Turkish writer #Murat #Bardach just shared this info.

Check it out here: www. hurriyet.com

Advertisements

Տեղեկատվական նյութ սոց ցանցի (facebook)-ի համար

Եվրոտեսիլում Արամ MP3-ին ապշեցրեց բոլորին…

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց Եվրատեսիլ 2014-ի առաջին կիսաեզրափակիչը: Երգի համաեվրոպական մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն հաղթահարեց այս փուլը եւ հաղթանակի համար կպայքարի մայիսի 10-ին կայանալիք եզրափակչում:

Երգիչ-հումորիստն առաջին համարի ներքո կատարեց իր եւ Գարիկ Պապոյանի հեղինակած եւ Լիլիթ Նավասարդյանի գործիքավորմամբ Not Alone” երգը: Նրա ելույթն ուղեկցվել է լուսային տպավորիչ էֆեկտներով: հայաստանում, ինչպես նաև Եվրոպայում տպավորված են Արամի երգով:

Կիսաեզրափակչի ավարտից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Արամը ելույթ է ունենալու եզրափակիչ փուլի առաջին հատվածում:

 

 Check it out here:  http://style.news.am/arm/news/13166/aram-mp3-y-evratesil-2014-i-ezrapakchum.html

Տեղեկատվական նյութ blog-ի համար

Skype-ի  վիդեոզանգին  անվճար կարող են մասնակցել 3-ից 10 օգտատերեր

Microsoft ընկերությունը որոշել է հետ չմնալ Google ընկերությունից, որը իր Hangouts մեսենջերով վաղուց արդեն հնարավորություն է տալիս օգտատերերին կատարել անվճար խմբակային վիդեոզանգեր:

Skype-ում նույնպես կա այդպիսի ֆունկցիա, սակայն այն վճարորվի է:

Առաջիկայում այս ֆունկցիան անվճար հասանելի կլինի նաև մնացած պլատֆորմների համար: 

 Skype-ի խմբակային վիդեոզանգերի ծառայությունն այսուհետ անվճար է լինելու Windows, Mac և Xbox One համակարգերի համար:

Այսպիսով, Skype-ի խմբակային վիդեոզանգին կարող են միաժամանակ մասնակցել 3-ից 10 օգտատերեր:

 

Check it out here: http://www.status4ka.ru/news/skype_i_xmbakayin_videozangern_aysowhet_anvtwar_en/2014-04-30-3569